24-ամյա տղան սպառնում էր ցած նետվել կամրջից՝ Կառավարությունից պահանջելով վերանորոգել իր տունը

Րոպեներ առաջ Երեւանի Հաղթանակ կամրջի վրա մի երիտասարդ անցել էր բազրիքի հակառակ կողմը և սպառնում էր ցած նետվել, եթե Կառավարությունը չվերանորոգի իր տունը:

Երիտասարդ տղան 24 տարեկան է: Ինչպես «Հայկական Ժամանակը» տեղեկացավ դեպքի վայրում, տղան նաև հանդիպում էր պահանջում Կառավարության անդամներից որևէ մեկի հետ:

Ըստ ոստիկանների, նա պարբերաբար դիմում է նման քայլի՝ կախվում է կամրջի մի հատվածից և սպառնում իրեն ցած նետել, եթե տան պատերը չվերանորոգեն: Որոշ ժամանակ այդպես է մնում և հետո հեռանում:

Երիտասարդ տղայի հետ բանակցում են ոստիկանության, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, ինչպես նաև դեպքի վայրում է «Շտապ օգնություն» ծառայությունը:

Ավելի ուշ տեղեկացանք, որ երիտասարդը հեռացվել է կամրջի տարածքից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ