![]()
ՀՀ գլխավոր դատախազությունը վերացրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության արդեն նախկին նախարար Հակոբ Արշակյանի եւ լրագրող Փայլակ Ֆահրադյանի գործով քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՀՔԾ որոշումն ու քրեական գործ է հարուցել։
Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում տեղեկացրեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով («Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը»):
Նշենք, որ ապրիլի 13-ին Հատուկ քննչական ծառայությունը մերժել էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանի եւ լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործի հարուցումը:
Հիշեցնենք, որ լրագրող Փայլակ Ֆահրադյանը մարտի 18-ին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ սրճարանում իր վրա է հարձակվել նախարար Հակոբ Արշակյանը: Դատախազությունը գործն ուղարկել էր Հատուկ քննչական ծառայություն:
Արշակյանը միջադեպի պատճառով, իր դիմումի համաձայն, աշխատանքից ազատվեց:
![]()