«Մի քիչ խստացրեք էլի». կապանցիները՝ վարչապետ Փաշինյանին

Մինչ Սյունիքի մարզի տարբեր վայրերում ակցիաներ են ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ վարչապետը զրուցում է կապանցիների հետ:

Նա տեսանյութին կից գրել է, թե սա եղել է չնախատեսված կանգառ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել Սյունիքի մարզպետարանում:

Խորհրդակցությանը մասնակցել են Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, փոխմարզպետները, 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը, Սյունիքի մարզի ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Արգամ Գևորգյանը, իրավապահ մարմինների մարզային վարչությունների ղեկավարները:

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ