![]()
Նյու Յորքի կենտրոնում մարիխուանա են տվել նրանց, ովքեր պատվաստվել են կորոնավիրուսի դեմ: Նմանատիպ գործողություն տեղի է ունեցել Վաշինգտոնում:
«Այսօր Վաշինգտոնում և Նյու Յորքում մենք անցկացնում ենք «Մարիխուանա՝ պատվաստման դիմաց» ակցիան. Սա մարիխուանայի անվճար բաշխում է»,-РИА Новости-ին ասել է ակցիայի կազմակերպիչներից մեկը:
Նրա խոսքերով, մեկ օրվա ընթացքում ավելի քան չորս հազար մարդ է ստացել մարիխուանա: Ոմանք փորձել են խորամանկել. Պատվաստման վկայականի փոխարեն բերել են հակամարմինների առկայության վկայագիր:
![]()