«Ակնկալում եմ, որ իրավապահները հստակ և կոշտ ձևով կարձագանքեն»․ Փաշինյանի հրահանգը՝ ԱԱԾ պետին և ոստիկանապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սյունիքի մարզպետարանում հրավիրված խորհրդակցությանն անդրադարձավ Մեղրիում տեղի ունեցած միջադեպին:

«Հստակ է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում: Ակնկալում եմ, որ իրավապահները հստակ և կոշտ ձևով կարձագանքեն: Չի կարելի թույլ տալ, որ անպատժելիության մթնոլորտ գոյություն ունենա ՀՀ-ում»,- ասաց նա:

Դիմելով խորհրդակցությանը ներկա ԱԱԾ պետին և ոստիկանապետին՝ Փաշինյանը նշեց.

«Ակնկալում եմ, որ կտրուկ և հատուկ գործողություններով այս հարցը կլուծվի, և մեղավորները հանրության համար տեսանելի ձևով կկանչվեն պատասխանատվության»:

Կառավարության ղեկավարը նաև հետաքրքրվեց, թե ինչ գործողություններ են արդեն արվել մեղավորներին պատասխանատվության կանչելու ուղղությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ