![]()
Քաղաքագետ Մովսես Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Տեսնում եմ, որ որոշներն արդարացնում են այն, ինչ տեղի է ունենում Սյունիքում։
Հարգելինե՜րս, մի ուրախացեք, որովհետև սա ժողովրդավարական սկզբունքների ու արժեքների տապալմանը տանող ճանապարհի սկիզբ է։
Վստահ եղեք, որ երկրի հաջորդ ղեկավարները, տեսնելով այն, ինչ հիմա կատարվում է, հնարավոր է փակեն ժողովրդավարոււթյան էջը ու սկսեն ընդդիմադիրներին լռեցնեն այլ՝ հին ու բարի ճանապարհներով, երբ հրապարակային ընդդիմադիր կարծիք արտահայտելը մահապարտությանը համարժեք քայլ էր համարվում։
Հ.Գ. Ոչ մեկ չի ասում՝ մի ունեցեք հակառակ կարծիք, բայց դրա արտահայտման ավելի քաղաքավարի տարբերակներ կան։
Մի չարաշեք այն՝ ինչ ունեք, փայփայեք ժողովրդավարական արժեքները, որովհետև հետո շատ ուշ է լինելու։
![]()