Վայրէջքի ժամանակ ինքնաթիռ է վթարվել

Բրազիլիայի Պամպուլյա օդանավակայանում վայրէջքի ժամանակ վթարվել է 1976 թվականի արտադրության Learjet 35 թեթև ռեակտիվ ինքնաթիռը։ Զոհվել է 1, վիրավորվել՝ 2 մարդ։ Այս մասին հայտնում է G1 պորտալը։ Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը վայրէջք է կատարել չբացված շասսիով։

Մինչ վթարը ինքնաթիռը փորձնական թռիչք է իրականացրել տեխսպասարկումից հետո։

Ինքնաթիռում է գտնվել է 3 մարդ՝ 2 օդաչու և 1 ուղևոր։ Զոհը երկրորդ օդաչուն է՝ 76-ամյա տղամարդ։ Առաջին օդաչուն, ով 28 տարեկան է, ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է։
Վթարի պատճառները հետաքննվում են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ