![]()
Հայտնի է դարձել, որ դերասան Հայկ Պետրոսյանն ու սիրելին՝ Անին, ամուսնացել են։ Զույգն ամուսնությունը գրանցել է զագսում: Համացանցում լուսանկարներ են տարածվել, որտեղ Հայկն ու Անին «ՋԱՍԹ ՄԵRRԻԴ» (արդեն ամուսնացած) գրվածքով վերնաշապիկներով են, Անին նաև հարսի քող է դրել:
Նրանց ընկերներից մեկը լուսանկար է հրապարակել և մակագրել․ «Զագսավորված զույգ»։ Այս առթիվ զույգը փոքրիկ երեկույթ է կազմակերպել, որին ներկա են եղել նրանց մտերիմները: Հայկական ավանդական մեծ հարսանիքից զույգը խուսափել։
Չնայած Հայկը սովորաբար խուսափում է հանրայնացնել իր անձնական կյանքը՝ ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ նա ընտրյալ ունի: Անին պարբերաբար իր էջում հրապարակումներ է անում սիրելիի հետ: Նրանք չեն խուսափում միասին ներկայանալ տարբեր միջոցառումների և հայտնվել լրատվամիջոցների օբյեկտիվում:
![]()
![]()
![]()