![]()
Հայաստանում այսօր կորոնավիրուսից 34–ամյա հղի կին է մահացել։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է Առողջապահության նախարարի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյան։
Խոսնակը այլ մանրամասներ չի հաղորդել։
Նշենք, որ Հայաստանում գրեթե 300 մարդ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնում են առողջապահության նախարարությունից, AstraZeneca եւ Sputnik V դեղամիջոցներով պատվաստման թվի մասին առանձին տվյալներ չկան:
Հիշեցնենք, որ Երեւանի պոլիկլինկաներում եւ երկրի բոլոր մարզերում կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ով պատվաստումը սկսվել է ապրիլի 13-ից, իսկ ապրիլի 19-ից՝ Sputnik V-ով պատվաստումը:
![]()