![]()
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը իր ելույթը սկսեց հարցով։ Նա դիմեց եվրոպացի իր գործընկերներին հարցնելով՝ արդյոք նրանց երբևէ կոչել են շուն կամ խելագար։
«Ինձ և իմ ազգին կոչել են։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել է, որ Ղարաբաղից հայերին քշել է շների պես։ Հետո նա ասել է, որ հայ ազգը հիվանդ է և պետք է բուժվի։
Իսկ դուք դժբախտություն ունեցե՞լ եք հետևելու գրեթե ուղիղ եթերով, թե ինչպես են վանդալիզմի ենթարկվում ձեր սրբությունները, ինչպես են քանդում ձեր եկեղեցիները, ձեր հուշահամալիրները։ Մեր ազգն ամեն օր է դա տեսնում», — ասել է Ռուբինյանը։
Ռուբինյանի խոսքով՝ Ադրբեջանը արել է այն, ինչ 80 տարի եվրոպական ոչ մի երկիր չէր արել՝ այլ ազգի հանդեպ ատելություն է իրագործել: Սրանով փաստացի Ռուբինյանը համեմատեց ներկայիս Ադրբեջանը նացիստական Գերմանիայի հետ։
«Հարյուրավոր երիտասարդ հայ մարդիկ պահվում են երկրում, որտեղ նրանց ատում են։ Մեր գերիները պետք է վերադառնան Հայաստան, սա ուղղակի խոսք չէ, սա պահանջ է», — ասաց նա։
![]()