ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին Սյունիքի մարզում: Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց «Իմ քայլը» խմբակցության սյունեցի պատգամավոր Կարեն Համբարձումյանը:

Վերջինս ասաց, որ քիչ առաջ է տեղեկացել վարչապետի այցի մասին և ինքն էլ է շուտով ուղևորվելու Սյունիքի մարզ:

Թե որն է այցի նպատակը և ինչ օրակարգով է Փաշինյանը Սյունիքում՝ պատգամավորը տեղյակ չէր:

Այցի մասին մանրամասն տեղեկություններ իմանալու համար փորձեցինք կապ հաստատել նաև վարչապետի խոսնակ Մանե Գևոգյանի հետ, սակայն վերջինս չպատասխանեց մեր զանգերին:

Հիշեցնենք, որ 2020-ի դեկտեմբերի 21-ի Փաշինյանի Սյունիք այցն ընդհատվել էր Գորիս-Տաթեւ ճանապարհի փակ լինելու պատճառով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ