![]()
Վերջին օրերին կորոնավիրուսային հիվանդության հետ կապված իրավիճակը Հայաստանում շարունակում է մնալ լարված:
Հիվանդության դեպքերի ավելացմանը զուգահեռ առողջապահության նախարարությունը շարունակում է ավելացնել վերապրոֆիլավորված հիվանդանոցների քանակը: Այսօրվա դրությամբ ժամը 14:00-ի տվյալներով վերապրոֆիլավորված հիվանդանոցների թիվը կազմում է 22-ը, որոնցից 10-ը մարզերում են:
Այս մասին «Հայակական Ժամանակին» փոխանցեց Առողջապահության նախարարի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը:
Կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում ստացող քաղաքացիներից 81-ին միացված է թոքային օդափոխման սարքեր, ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 253 պացիենտ, 972 քաղաքացու վիճակը ծանր է:
Վերակենդանացման մահճակալներից 340-ը զբաղված են, ազատ են 8-ը: Հիվանդների համար նախատեսված ընդհանուր մահճակալներից 2342-ը զբաղված են:
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 209,485 դեպք, որոնցից 189,688-ն` առողջացած, 3,919-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդության դեմ այս պահին փաստացի բուժում է ստանում 14,896 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 942,001 թեստավորում:
Ապրիլի 19-ին կատարվել է 4,398 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 667 նոր դեպք: Առողջացել է 671 պացիենտ եւ գրանցվել մահվան 24 դեպք:
![]()