Հադրութի և Շուշիի բնակիչների համար կառուցվում է ավելի քան 1000 բնակարան

2020 թվականի պատերազմից հետո Արցախի իշխանությունների առջև ծառացած խնդիրներից մեկը Արցախի տեղահանված քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծումն է: Այս օրերին Ստեփանակերտը մեծ շինհրապարակ է:

Վերացվում են պատերազմի հետքերը, կառուցվում է նորը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Սոցիալական մի շարք խմբերի մեր քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծման և տեղահանված Հադրութ և Շուշի քաղաքի բնակիչների համար կառուցվում է ավելի քան 1000 բնակարան:

Բնակարանամուտի առաջին արարողությունները տեղի կունենան մի քանի ամիս հետո: Մայրաքաղաքում մեկնարկած ծրագրերի ավարտը 2023 թվականն է: Զուգահեռ նախագծողներն աշխատում են մի շարք նոր ծրագրերի վրա:

Արցախում և մայրաքաղաքում իրականացվող բնակարանաշինական ծրագրերին պետությունից բացի զորավիգ են առանձին անհատներ, մասնավոր ու բարեգործական կառույցներ»,- հայտնել է Արայիկ Հարությունյանը՝ կից հրապարակելով նաև տեսանյութ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ