Ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդ գնացող հասարակական տրանսպորտը քաղաքի որոշ հատվածներից անվճար կլինի. մանրամասներ

Ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր գնացող հասարակական տրանսպորտը մայրաքաղաքի որոշ հատվածներից կիրականցվի անվճար: Սպասարկումը կազմակերպում է Երեւանի քաղաքապետարանը:

Ծիծեռնակաբերդի այցելուների անվճար փոխադրումը կիրականացնեն «Երևանտրանս» եւ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-երի ավտոբուսներով ու միջոցների հաշվին: ՓԲԸ-երը հետագայում կփոխհատուցվեն Երեւան համայնքի միջոցներից:

Անվճար ուղեւորափոխադրումը կկատարվի «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից առավոտյան ժամը 8:30-ից մինչեւ 22:00-ն, հետեւյալ երթուղիներով.

հ.1 երթուղի — «Հրազդան» մարզադաշտ — Աթենքի փողոց — Հաղթանակի կամուրջ — Արգիշտիի — Իտալիայի — Խորենացու — Ագաթանգեղոսի փողոցներ — մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան։ Հետադարձը՝ Ագաթանգեղոսի — Գր. Լուսավորչի — Արգիշտիի փողոցներ — Հաղթանակի կամուրջ — Աթենքի փող. — «Հրազդան» մարզադաշտ:

հ.2 երթուղի — «Հրազդան» մարզադաշտ — Ծիծեռնակաբերդի խճ.- Լենինգրադյան — Կիևյան փողոցներ — մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան: Հետադարձը՝ նույն ուղեգծով:

Կարգադրության կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ