Գետահովիտում թունավորում ստացած 16-ամյա տղայի վիճակը կայուն է

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը տեղեկացնում է.

«Գետահովիտ գյուղում գրանցված սննդային թունավորման հետևանքով 16-ամյա տղան ներկա պահին գտնվում է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում։

Երեխայի վիճակը գնահատվում է կայուն, երեկվա համեմատ՝ ավելի լավ։ Այս պահին երեխայի առողջական վիճակը գտնվում է տարբեր նեղ մասնագետների՝ ռեանիմատոլոգի, ինֆեկցիոնիստի, թունաբանի ուշադրության կենտրոնում»:

Հիշեցնենք, որ Գետահովիտում թունավորման դեպք է գրանցվել․ 4 հոսպիտալացվածներից մեկը՝ 12-ամյա երեխան, մահացել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ