![]()
Ուշագրավ է, որ հայ գերիների ու տեղահանված անձանց հարցը ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում ներառելուն, ի շարս թուրքերի և ադրբեջանցիների, դեմ են քվեարկել նաև ԵԽԽՎ-ում Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ԵԽԽՎ պատվիրակության մի քանի անդամներ:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է պատգամավոր Արման Բաբաջանյանը:
«Դեմ է քվեարկել նաև մի քանի սերբ: Ռուսական պատվիրակության մնացյալ անդամները ձեռնպահ են քվեարկել: Եվ սա այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի, այդ թվում 8-րդ կետի՝ գերիների վերադարձի իրագործումը հենց Ռուսաստանի միջազգային հեղինակության հարցն է:
P.S. Հետևությունները թողնում եմ նրանց, ովքեր Հայաստանի անվտանգությունը վերապահել են Ռուսաստանին»,-ասված է պատգամավորի գրառման մեջ:
Հիշեցնենք, որ քիչ առաջ ԵԽԽՎ լիագումար նիստում որոշվեց քննարկել «Հայ ռազմագերիների, այլ գերեվարվածների և տեղահանված անձանց հարցը» սույն լիագումարի շրջանակներում։ Գերիների հարցը քննարկման դնելն օրակարգ է մտել 93 կողմ, 21 դեմ և 18 ձեռնպահ ձայներով։
![]()