Հայ գերիների և տեղահանվածների հարցը քվեարկությամբ ներառվեց ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, որն այս պահին հայկական պատվիրակության հետ Ստրասբուրգում է, ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ հայ գերիների մասով հարցն ընդգրկվել է օրակարգ։

«Հայ ռազմագերիների, այլ գերեվարվածների և տեղահանված անձանց հարցի քննարկումը քվեարկությամբ ներառվեց ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում։ Քննարկումը տեղի կունենա վաղը»,-գրել է Ռուբինյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը ֆեյսբուքյան էջում գրառում էին արել՝ տեղեկացնելով, որ Եվրոպայի ռեֆորմիստների և ժողովրդավարների քաղաքական խմբում հայ ռազմագերիների վերաբերյալ քննարկումը բավականին թեժ է եղել։ Ադրբեջանական պատվիրակության անդամները, խեղաթյուրելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, կրկին հայտարարել են, թե նոյեմբերի 10-ից հետո գերեվարվածները ռազմագերիներ չեն, և նրանց հանդեպ դեռևս իրավական-դատական գործընթաց պիտի տեղի ունենա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ