![]()
Ամերիկյան Չիկագո քաղաքի McDonald’s ռեստորանի մոտ հրաձգություն է տեղի ունեցել։ Զոհվել է 7-ամյա աղջիկ, նրա հայրը տուժել է։ Նրան ծանր վիճակում հոսպիտալացրել են։ Այս մասին հայտնում է CBS Chicago-ն՝ հղում անելով ոստիկանությանը։
Նշվում է, որ կիրակի հայր ու դուստր գտնվել են ռեստորանի մոտ՝ մեքենայում։ Աղջիկը հրազենային մի քանի վնասվածք է ստացել։
Հրաձիգը դեռևս չի ձերբակալվել, ոստիկանությունը հետաքննություն է սկսել։
![]()