![]()
Սանկտ Պետերբուրգի ոստիկանությունը ձեռբակալել է ագրեսիվ մի կնոջ, ով դանակի հարվածով վնասել է իննամյա որդուն, հայտնում է РИА Новости-ին։
Աղբյուրի հաղորդմամբ, 48-ամյա տանտիկնոջ և նրա դստեր միջև կոնֆլիկտ է առաջացել աղջկա թմրամոլության պատճառով:
«Երբ կռիվը սկսվել է, կինը վազել է հարևաններին օգնության կանչելու՝ դստերը հանգստացնելու համար: Վերադառնալուն պես հայտնաբերել է դստերը՝ դանակը ձեռքին միջանցքում, իսկ թոռանը ՝ ձեռքի կտրած վերքով», — ասվում է հաղորդագրության մեջ:
Ոստիկանությունը բերման է ենթարկել ագրեսիվ կնոջը, երեխան հանձնվել է բժիշկներին: Տղայի կյանքին վտանգ չի սպառնում:
![]()