![]()
Ադրբեջանի բնակիչ Արիֆ Գուլիևը ականապայթյունային վիրավորում է ստացել Արցախի՝ Ադրբեջանի տիրապետության տակ անցած Աղդամի շրջանում:
Ադրբեջանի ՆԳ նախարարության հաղորդմամբ, վիրավորում ստացած քաղաքացին հովիվ է, տարածքում արածեցնելիս է եղել ոչխարներին: Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան:
Գուլիևը տեղափոխվել է Աղջաբեդինի շրջանային հիվանդանոց, նրա ձախ ոտնաթաթն անդամահատել են։ Ներկա պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ։
Ավելի վաղ պաշտոնական Բաքուն հաղորդել է, որ պատերազմից հետո Արցախում Ադրբեջանի զավթած տարածքներում ականների պայթյունների հետևանքով մահացել է 20 մարդ, ևս 85-ը վիրավորվել են։
![]()