Բժիշկը պատմել է՝ ինչպես կարելի է երկարաձգել երիտասարդությունը

Օրգանիզմի երիտասարդությունը երկարաձգելը կարելի է ֆիզիկական ակտիվության, առողջ սննդի, ջրի, լիարժեք քնի և աշխատանքի շնորհիվ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է բժիշկ-թերապևտ Ալեքսեյ Բեզիմյաննին:

«Երբ մարդը շատ է աշխատում, պահպանում է մտավոր պոտենցիալը և ֆիզիկական վիճակը: Մարդիկ, որոնք թոշակի անցնելուց հետո աշխատում են, ավելի երկար են ապրում: Սակայն ցանկալի է, որ աշխատանքը լինի չնյարդայնացնող և կապված լինի մտավոր գործունեության հետ»,-ասել է բժիշկը:

Մասնագետի խոսքով՝ երբեք ուշ չէ զբաղվել սեփական օրգանիզմի առողջությունը բարելավելով: Միաժամանակ նշել է, որ այդ կարևոր գործը չպետք է թողնել վաղվան, որպեսզի տարատեսակ հիվանդությունները չվատթարացնեն կյանքի որակը կամ հանգեցնեն անդառնալի հետևանքների:

«Մարդը շատ արագ է ընտելանում ամեն լավին ու վատին: Եթե անհարմարության, հոգնածության, լարվածության զգացողությունները մեկ ամսից ավելի ուղեկցում են մարդուն, նա սկսում է սովորել դրանց և այլևս ուշադրություն չի դարձնում դրանց վրա: Բայց դրանց խաթարում են կյանքի որակը: Այս պարագայում մարդու մոտ անհետանում է ինքնաքննադատության զգացումը, նա դադարում է ընդունել, որ մի բան այն չէ»,-ասել է Բեզիմյաննին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ