![]()
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Թեհրանը սկսել է ուրանի հարստացումը մինչև 60%։
Այդ աշխատանքներն ընթանում են Իրանի Նաթանզ քաղաքում գտնվող միջուկային օբյեկտում, հաղորդում է Reuters- ը:
Ըստ Reuters գործակալության աղբյուրների՝ «օբյեկտում արտադրված UF6- ի հարստացման մակարդակը 55,3% U-235 է, ինչպես Իրանն ասել է գործակալությանը»:
![]()