Արևմուտքը պետք է որոշի կարմիր գծերը, որոնց վրայով չպետք է անցնի ՌԴ-ն․ Մակրոն

Արևմուտքը Ռուսաստանի հետ հարաբերություններում պետք է որոշի կարմիր գծերը, որոնց վրայով պետք չէ անցնել։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Մենք պետք է հստակ կարմիր գծեր մշակենք Ռուսաստանի հետ հարաբերություններում»,- ասել է նա:

«Ես կարծում եմ, որ անթույլատրելի վարքագծի դեպքում պետք է պատժամիջոցներ սահմանել»,- նշել է Ֆրանսիայի նախագահը:

Միաժամանակ, նա նշել է «կառուցողական երկխոսության» անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ «չպետք է սահմանափակվել պատժամիջոցներով»:

«Մեզ հարկավոր է ազնիվ և բաց երկխոսություն Ռուսաստանի հետ»,- հավելել է Մակրոնը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ