Ուռուցքաբանը պատմել է, թե ինչպես է սննդի պատրաստումն ազդում քաղցկեղի զարգացման վրա

Ուռուցքաբան Միխայիլ Մյասնյանկինը, «Հինգերորդ ալիքին» տված հարցազրույցում, նախազգուշացրել է, որ սննդի վերամշակման որոշ տեսակներ կարող են հանգեցնել քաղցկեղի զարգացմանը:

Ըստ բժշկի՝ հիվանդության վտանգն ավելացնում են ոչ թե հատուկ մթերքները, այլ դրանց պատրաստման եղանակը:

Մյասնյանկինը բացատրել է, որ երբ միսը տապակվում է արևածաղկի ձեթի մեջ, օրինակ, սննդի մեջ քաղցկեղածին նյութեր են հայտնվում: Քաղցկեղածին նյութեր պարունակող սննդամթերքի կանոնավոր ընդունումը սպառնում է մարսողական համակարգում չարորակ ուռուցքների առաջացմանը, շեշտել է նա:

Քաղցկեղի զարգացումը կանխելու համար բժիշկը նաև խորհուրդ է տվել զերծ մնալ ալկոհոլային խմիչքների չափից շատ օգտագործումից, որում, նրա կարծիքով, քաղցկեղածինների քանակը չափից դուրս մեծ է:

«Սնվելիս անհրաժեշտ է օգտագործել սննդամթերքներ, որոնք պարունակելու են հակաքաղցկեղային նյութեր. շատ կանաչիներ, մրգեր, բանջարեղեն, աղցաններ», – խորհուրդ է տվել Մյասնյանկինը:

Նա ավելացրել է, որ սննդամթերքները, որոնք հարուստ են ճարպերով, կալորիաներով և շաքարով, կարող են առաջացնել ուղեկցող հիվանդություններ, որոնք բարդացնում են օրգանիզմի պայքարը քաղցկեղի դեմ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ