ԱԱԾ նորանշանակ փոխտնօրենի ունեցվածքը

Մարտի 31-ին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակված Անդրանիկ Սիմոնյանը մինչ այդ եղել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Նա 2020 թվականի օգոստոսի 10-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը՝ դատավոր նշանակվելու ժամանակ:

Սիմոնյանը չունի անշարժ գույք: Ըստ հայտարարագրի նա ունի 1 ավտոմեքենա՝ «Lexus» մակնիշի, որը ձեռք է բերել 2020 թվականին:

Նա կանխիկ ունի 10 մլն դրամ եւ 20 հազար դոլար:

2020 թվականի հունվարի 1-ից մինչ դատավորի պաշտոնը զբաղեցնելու օրը (26.06.2020) նա ունեցել է 3 մլն 726 հազար դրամ եկամուտ, որը գոյացել է փոխառություններից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ