Պետությունը առաջին անգամ կսուբսիդավորվի 10 մշակաբույսի սերմի գինը

Շիրակում գարնանացանի առաջին սերմն են տալիս հողին։ Ցորեն, ոլոռ, սիսեռ, լոբի՝ կառավարությունը կսուբսիդավորի շուրջ 10 մշակաբույսի սերմի գինը։

18 մատակարար ընկերություն արդեն սկսել է ներկրել «Էլիտա» և առաջին վերարտադրության սերմեր։ Մեծ ընկերություններն արդեն Շիրակում և Գեղարքունիքում սերմը վաճառում են։

Անցած աշնանացանին սուբսիդավորվեց միայն ցորենի գինը՝ ավելի քան չորս հազար տոննա։ Թե որքան կցանեն այս տարի ոլրտի պատասխանատուները դժվարանում են ասել, գործընթացը դեռ նոր է սկսվել։

Մատակարարումը դանդաղեց, քանի որ Լարսի անցակետը, անբարենպաստ եղանակով պայմանավորված, հաճախ փակվում է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ