![]()
Ծանրամարտի Եվրոպայի և աշխարհի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Այդ մասին 1lurer.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Սիմոն Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Հիշեցնենք՝ ապրիլի 12-ին Սիմոն Մարտիրոսյանը Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլ» առևտրի կենտրոնի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը ոչ թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։ Վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր:
![]()