![]()
Անհայտ անձինք հրազենով մուտք են գործել Թբիլիսիում գտնվող Վրաստանի բանկի մասնաճյուղ և այնտեղ պատանդներ վերցրել: Այս մասին ուրբաթ՝ ապրիլի 16-ին, հայտարարել է վրացական «Ռուսթավի -2» հեռուստաալիքը:
Նշվում է, որ մասնաճյուղը տեղակայված է Հավլաբարի մայրաքաղաքային շրջանում՝ մի շենքում, որտեղ վերանորոգման աշխատանքներ են ընթանում:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները շրջապատել են շենքը: Ականատեսների խոսքով՝ մինչ այժմ կրակոցներ չեն եղել:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
![]()