«Փաշինյանի շվաքի ներքո սահուն եկել, բազմել եք էստեղ, դու անցար էն կարմիր գիծը…». Սուրեն Պապիկյանը՝ Մարուքյանին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարություններին, թե ինքն ու փոխվարչապետը վերջին պահին են եկել խորհրդարան՝ ելույթ ունենալու համար:

«Անձնավորություն, որն իմ երկօրյա խորհրդարանում գտնվելու ժամանակ միայն մի քանի վայրկյան եկել և նստել է «թիվ մեկ ընդդիմադիրի աթոռին» և փորձում է հագնել երբեմնի թիվ մեկ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի պատմուճանը, որը չի հաջողվում նրան, ասում ա՝ ՏԿԵ նախարարը և փոխվարչապետը հազիվ վերջին պահին գալիս են:

Հարգելի՛ս, եթե դու չես գտնվել խորհրդարանի դահլիճում ու չես տեսել մեզ, կամ այնքան է վեհությունդ և մեծությունդ բարձր, որ չես ուզում մեզ էստեղ նկատել, ուրեմն պիտի նշեմ, որ մենք մշտապես գտնվել ենք մեր տեղում և կատարել ենք մեր պարտավորությունները»,- հայտարարեց Պապիկյանը:

Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ