![]()
Կապիտան Կարեն Արթուրի Բալայանը ծնվել է 1993թ. մայիսի 30-ին, Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքում։ 2016 թվականին ծառայության է անցել Կապան քաղաքի N զորամասում, այնուհետև 2018-ին տեղափոխվել է Խնձորեսկի զորամաս` զբաղեցնելով տանկային վաշտի հրամանատարի պաշտոն։
2020 թվականի սեպտեմբերի 15-ին իր վաշտի անձնակազմով մեկնել է քաղաք Վոլգոգրադ՝ մասնակցելու «Կովկաս 2020» զորավարժությանը։ Պատերազմի լուրը լսելուն պես շտապեց հայրենիք՝ ընկերների կողքին կանգնելու և մեր հայրենիքը անառիկ պահելու համար։ Անմիջապես օդանավակայանից մեկնեց Արցախ` Ջրական (Ջաբրայիլ)։
4 տանկիստներով իր հրամանատարությամբ մի ամբողջ գումարտակ հանել են շրջափակումից։ Սեպտեմբերի 15-ին, չկատարելով նահանջի հրամանը, 4 սպա ընկերներով մնացին մարտական դիրքում, պայքարեցին մինչև վերջին շունչը, անմահացան իրենց ազատագրած դիրքում։
Կարենն ամուսնացած էր, ունի 1 դուստր:
![]()
![]()