Փեսացուի մայրը հարսանիքի ժամանակ բացահայտել է, որ հարսնացուն իր` 20 տարի առաջ կորած դուստրն է

Չինաստանի Սուչժոու քաղաքում սովորական հարսանիքը վերածվել է մի ողջ դրամայի` ճանաչումով, գաղտնիքների բացահայտումով և երջանիկ ավարտով:

Oriental Daily-ի հաղորդմամբ` փեսացուի մայրը հարսանիքի ժամանակ հարսանցուի ձեռքին նկատել է ծննդյան նշան, որի նմանն ուներ նաև ավելի քան 20 տարի առաջ անհետ կորած իր դուստրը:

«Որոշ ժամանակ կինը պայքարում էր ուժգին զգացմունքների հետ, սակայն որոշեց տարօրինակ հարց տալ իր ապագա հարսի ծնողներին` արդյո՞ք նրանք այդ աղջկա կենսաբանական հայրն ու մայրն են»,- գրում է պարբերականը:

Ամուսինները ցնցվել են այդ հարցից, քանի որ երբեք որևէ մեկին չեն պատմել իրենց ընտանեկան գաղտնիքը: Սակայն, այժմ նրանք ռիսկի դիմեցին ասել ճշմարտությունը. ավելի քան 20 տարի առաջ նրանք ճանապարհին գտել են աղջկա, ում որդեգրել և դաստիարակել են իրենց հարազատ երեխայի պես:

Երբ հարսնացուն իմացավ, որ փեսայի մայրը իրականում իր մայրն է, սկսեց լացել երջանկությունից: Ի վերջո, նա միշտ ցանկանում էր գտնել իր կենսաբանական ծնողներին: Սակայն, հարսանիքից նույնպես նրանք ստիպված չեղան հրաժարվել: Ավելի ուշ պարզվել է, որ աղջկա սիրեցյալն իր սկեսրոջ խորթ որդին է. նա որդեգրել է տղային այն բանից հետո, երբ չի կարողացել գտնել իր կորած դստերը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ