![]()
Եվ ինչու չծափահարել ապագայի և մեր երկրի վաղվա սպասվելիք ապագայի համար․․․ Ինչը մեզ էսպես չարացրեց և դարձրեց սեփական Ես-ի գերին, ինչու մնացինք նախնադարյան հոտի քաղաքակրթության, որտեղ անգամ սեփական զավակին զոհում էին, իրենց լինելիության համար։
Մի երկիր , որը համարվում է քաղաքակրթությունների օրորոց, այսօր դարձել է լափի ու փողի գերի։ Ուր էինք գնում , ուր հասանք․․․
Երեկ Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո , հնչեցին ծափեր, ինչու ոչ ոք այդ ծափերը չորակեցին այն զանգի կոչնակը , որ ազդարարում է փյունիկյան ազգի վերածնունդ, նոր կյանի սկիզբ և դեպի ապագա տանող նպատակներ , քայլեր և լույս դեպի ապագայի փարոս։
Այո՛, ցավը ամոքել հնարավոր չէ, կորուստներն անդառնալի են, պատերազմը այդպիսի ցավոտ բան է, կապ չունի՝ հաղթող ես , թե՝ պարտվող, միևնույն է՝ կորցնում ես ․․․
Մեր տղաների հիշատակը վառ պահել հնարավոր է միայն այս երկիրը շենացնելով, կառուցելով, պետականամետ սերունդ դաստիարակելով և հզոր բանակ ունենալով։
Եվ, այո՛, մենք ենք այն պարտապանը, որ նրանց կյանքի գնով կյանք ենք պարտք վերցրել, որ երկիր կառուցենք և ապագա ստեղծենք առաջինը նրանց մեզ թողած զավակների համար, և ինչու չծափահարել այն զինվորի զավակի ապագայի համար, ով իր կյանքը չխնայեց բոլորիս ապագայի համար․․
Երբեք մի զլացեք ոտքի կանգնել և ծափահարել մեր երկրի ապագա խոստացող թեկուզ մեկ քայլի համար, մի մոռացեք, դուք պարտապան եք մեր զոհված զինվորներին, դուք նրանց փոխարեն էլ պետք է ծափահարեք և կառուցեք մեր երկրի ապագան․․․
Եվ ահա բոլորս ոտքի ՝ որպես փյունիկյան ազգ , որպես ապագայի ռահվիրաններ , որպես դարավոր ժողովրդի հաղթական գենի ժառանգներ, որպես մեր զոհված զինվորների պարտապաններ՝ ի՛ գործ ․․․
![]()