![]()
ԱՄՆ-ը չեղյալ է համարել իր ռազմանավերի անցումը Սև ծով, հինգշաբթի՝ ապրիլի 15-ին, ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Մեզ բանավոր ասացին, որ նավերի անցումը չեղյալ է հայտարարվել: Այնուամենայնիվ, եթե նրանք միտքը փոխեն, նրանք դեռ երեք օր ունեն նախորդ ծանուցումն օգտագործելու և նավերն ուղարկելու համար. ծանուցումը դեռ ուժի մեջ կլինի: Եթե նավերը երեք օրվա ընթացքում չանցնեն, ապա կրկին անհրաժեշտ կլինի ծանուցում նախատեսվող անցումից 15 օր առաջ», – նրա խոսքերը մեջբերում է NTV- ն:
Ինչպես ապրիլի 14-ին հայտնել են ռազմական գերատեսչության «Իզվեստիայի» աղբյուրները, ԱՄՆ ռազմածովային ուժերի կործանիչներ «Ռուզվելտը» և «Դոնալդ Քուքը» դադարեցրել են իրենց տեղաշարժը դեպի Սև ծով: Նավերը փոխել են իրենց երթուղին և մտել Կրետե կղզի, որտեղ նրանք անցկացրել են ամբողջ օրը:
![]()