«Խորհուրդ կտամ «պախմելի» տակ մնացած պատգամավորին թթվի ջուր խմել…». Հայկ Ստեփանյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

Հայկ Ստեփանյանն  իր  ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Երեկ Վարչապետը շեշտում է, որ պատերազմի երրորդ կամ չորրորդ օրը Անվտանգության խորհրդի նիստում չի եղել ԳՇ պետի հայտարարություն առ այն, որ հարկավոր է պատերազմը կանգնեցնել։ Ընդհակառակը՝ Օնիկ Գասպարյանը ասել է, որ «Ոչ մի քայլ նահանջ սկզբունքով բանակը պատրաստ է հակառակորդին դիմակայել»։ Վարչապետ Փաշինյանը հաստատում է սա և հավելում, որ ամբողջը ձայնագրած և արձանագրված է, ինչ խոսվել է նիստի ժամանակ։

«Դարի հարսանիքի պախմելից» դուրս եկած և այսօր խորհրդարան վերադարձած որոշ պատգամավորներ շարունակում են պնդել, որ ԳՇ պետը ասել է «կանգնեցրեք»։

Խնդիրն այն է, որ նրանք բնականաբար ներկա չեն եղել այդ խորհրդի նիստին և չեն էլ կարող որևէ հիմք ունենալ պնդելու, որ նման բան ասվել է ԳՇ պետի կողմից։ Իսկ Վարչապետը երեկ հստակ արձանագրեց և նաև հրավիրեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարին ծանոթանալու այդ նիստի ձայնագրություններին։

Խորհուրդ կտամ «պախմելի» տակ մնացած պատգամավորին թթվի ջուր խմել, որ հարցազրույց տալիս «Լելե Թեփե» արտասանելիս լեզուն չփաթաթվի և «թեթե լեփե» չասի։ Իսկ թե ի՞նչ է նշանակում «լելե օպերացիա» երևի միայն իրենց խմբակցության ղեկավարը կհասկանա։ Չնայած հնարավոր է, որ հենց վերջինիցելըս է օդակաթիլայինով փոխանցվել «ղազագրավորներին» անիմաստ ու չկապված բառակապակցություններով, հայոց լեզուն բռնшբшրելով խոս։ Ի՞նչ֊ինչ բայց բռնшբшրելն ու ստեր փչելը սրանց մոտ լավ է ստացվում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ