Արցախյան պատերազմի հաղթանակը տանուլ են տվել, խուրդել են Բադեն-Բադեններում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց.

 «Հանձնարարել եմ, գիտեմ ում հետ հանդիպելու թույլտվություն է ստացել ինձնից Օնիկ Գասպարյանը, ում հետ հանդիպելու թույլտվություն չի ստացել Օնիկ Գասպարյանը։ Ես դա շատ հստակ գիտեմ, ես դա տարբերում եմ»։

Վերադառնալով 2020 թվականի կառավարության կատարողականին՝ նշենք որ իր զեկույցի մեծ հատված Փաշինյանը նվիրել է նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։

Պատասխանեց նրանց կողմից հնչող «կապիտուլյանտ» և «դավաճան» որակումներին․ — «Քոչարյան – Սարգսյան զույգը, 1998 թվականին Ղարաբաղի հարցը օգտագործելով իշխանության հասնելու համար, 20 տարվա ընթացքում տանուլ է տվել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը, Առաջին արցախյան պատերազմում տարած հաղթանակը։ Հայ ժողովրդի բոլոր զրկանքները տանուլ են տվել, խուրդել են-մանրել են Բադեն-Բադեններում։»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ