![]()
Կորոնավիրուսից մահացել է Հրաչյա Հարությունյանը` Կրակեմ Հրաչը: Նա Սերժ Սարգսյանի օրոք Պետական պահպանության ծառայության ղեկավարն էր և նրա մտերիմ անձանցից մեկը: Այս մասին տեղեկացնում Hraparak.am-ը։
Իշխանափոխությունից հետո Հրաչյա Հարությունյանը դուրս էր եկել ծառայությունից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը օրերս հանձնել է COVID թեստ, որի արդյունքում ախտորոշվել է կորոնավիրուս, հայտնում է առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
Ըստ խոսնակի՝ Տեր-Պետրոսյանի ինքնազգացողությունը նորմալ է, նա անհրաժեշտ պրոֆիլակտիկ բուժումը ստանում է տանը՝ բժիշկների հսկողության տակ:
![]()