![]()
Եվրախորհրդարանի պատգամավոր Նիկոս Անդրոուլակիսը դատապարտել է Ադրբեջանի նախագահի այսպես կոչված «ռազմավարի ցուցահանդես-պուրակի» բացումը: Այդ մասին պատգամավորը ապրիլի 12-ին ֆեյսբուքյան գրառում է արել։
Այդ պուրակը Նիկոս Անդրոուլակիսը անվանել է «բարբարոսության» պուրակ, որով Ալիևն անարգել է պատերազմում զոհված հայ զինվորների հիշատակը։
«Միջազգային կազմակերպությունները չեն կարող լռել այս ամոթալի միջնադարյան դրսևորումների մասին, որոնք խայտառակում են մարդկությանը»,-ասել է նա։
![]()
![]()