![]()
Ռուսաստանը Սև ծովի ավազանում սկսել է ծովային ավիացիայի լայնածավալ զորավարժություններ: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է 1tv.ge-ն։
Զորավարժություններին մասնակցում են Ռուսաստանի հարավային ռազմական շրջանի և Սև ծովի նավատորմի ինքնաթիռները, Սու-24 Մ, Սու-34, Սու-27 ՍՄ և Սու-30 ՍՄ ռմբակոծիչներ: Ինքնաթիռները հրթիռներ ու ռումբեր են արձակելու ծովում գտնվող թիրախների վրա:
Զորավարժություններին, բացի ավիացիայից, կմասնակցեն Ռուսաստանի Սևծովյան նավատորմի հրթիռային նավերը:
Ռուսաստանը ռազմական վարժանքներ է սկսել այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ առաջիկա օրերին Սև ծով է մտնելու ամերիկյան երկու ռազմանավ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Սևծովյան նավատորմը հետևելու է ամերիկյան նավերի տեղաշարժին:
![]()