Թուրքիան Վրաստանի ԶՈՒ-ին տեխնիկա է փոխանցել

Թուրքիայի Հանրապետության կառավարությունը Վրաստանի Զինված ուժերին Մառնեուլիի օդանավակայանի նյութական ու տեխնիկական հնարավորությունները բարելավելու նպատակով, տարբեր տեսակի հատուկ տեխնիկա է փոխանցել: Այս մասին տեղեկություն տարածել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է Aliq.ge-ն։

Տեխնիկայի փոխանցումը տեղի է ունեցել երկու պետությունների կողմից ստորագրված «Ռազմական ֆինանսական ոլորտում համագործակցության պայմանագրի» շրջանակներում:

Տեխնիկայի փոխանցման պաշտոնական միջոռացումը տեղի է ունեցել Մառնեուլիում, խառը ավիացիոն էսկադրիլի բազայում: Միջոցառմանը մասնակցել են նաև Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն, Վրաստանում Թուրքիայի հանրապետության դեսպան Ֆատմա Ջերեն Յազգանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ երկու կողմերից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ