Երևանում BMW X6-ը կողաշրջված հայտնվել է փոսում

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Քանաքեռ վարչական շրջանի Մելիք Մելիքյանի՝ ժողովրդին հայտնի 14 փողոցում Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը վթարային իրավիճակ է ստեղծել BMW X6 մակնիշի ավտոմեքենայի վարորդի համար, ինչի հետևանքով BMW-ն հայտնվել է ջրահեռացման համար փորված փոսում՝ կողաշրջված վիճակում: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com–ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ