Ջրականի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ևս 2 աճյուն

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 2 աճյուն:

Արցախի ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ նրանց ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննության նմուշների նույնականացումից հետո:

Զինադադարից հետո Արցախի կորուսյալ տարածքներից հայտնաբերված ու տարհանված զինծառայողների, կամավորների ու պահեստազորայինների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1541:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ