Ռուսաստանը երկու բանակ ու դեսանտային ուժեր է տեղափոխել արևմտյան սահման

Ռուսաստանը ստուգողական գործողությունների շրջանակներում երկու բանակ ու ռազմաօդային դեսանտային ուժերի 3 միավորում է տեղափոխել իր արևմտյան սահմաններ: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն:

Շոյգուն պարզաբանել է, որ համապատասխան միջոցները ձեռնարկվել են ՆԱՏՕ-ի սպառնացող ռազմական գործունեության համար. «Զորքերը ամբողջական պատրաստվածություն են ցուցաբերել ու ունակություն՝ ապահովելու երկրի ռազմական անվտանգություն: Այս պահին նշյալ միավորումները ներգրավված են զորավարժություններում»,-ասել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ