![]()
ԱԺ փոխնախահ Լենա Նազարյանն այսօր ԱԺ ամբիոնից հույս հայտնեց, որ մեր սերունդը և երեխաները ավելի երկար ու երջանիկ են ապրելու, քան կգոյատևի Ալիևի մարդատյաց, ֆաշիստական համակարգը:
«Ալիևը մարտահրավեր է նետել ողջ քաղաքակիրթ աշխարհին, որտեղ ընդունված են պատերազմների ու ցեղասպանությունների զոհերի հիշատակը վկայակոչող պուրակներ ու թանգարաններ, այլ ոչ թե տեղի ունեցած բարբարոսությունները»:
Նազարյանը նշեց, որ չի ուզում՝ Ալիևի հետ մեկտեղ թիրախավորվի տարածաշրջանում խաղաղ ապրելու մեր մեծ ձգտումը. «Ի՞նչ անել, երբ հարևան երկիրը նվիրագործում է պատերազմը, մարդասպանությունը և մարդատյացությունը:
Իրավական, քաղաքական, միջազգային գործիքներով ոչ միայն խայտառակ անել այդ գարշելի երևույթը և հեղինակին, այլ ի հեճուկս Ալիևի շարունակել ներդնել մեր անկեղծ ջանքերը մեր տարածաշրջանն անվտանգ դարձնելու համար:
Ես հավատացած եմ, որ մեր 30 տարվա պետությունն ունի կամք ու կարողություն հաղթահարելու տարածաշրջանում ֆաշիզմը ու ավտորիտարիզմը: Ալիևն ամբողջ աշխարհին ցույց է տվել, թե ինչպես է սպանել մարդկանց: Մենք պետք է ցույց տանք, թե ինչպես կհաղթենք ֆաշիզմը մեր տարածաշրջանում, որտեղ ապրում ենք ու շարունակելու ենք ապրել»:
![]()