Քաղավիացիան՝ «կորած» օդանավի մասին

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են.

«Հարգելի քաղաքացիներ,
Իրանական կողմի հետ համագործակցությամբ՝ աշխատանքներ են տարվում «Fly Armenia Airways» ընկերության օդանավի տեխնիկական խնդիրները լուծելու ուղղությամբ:

Հաշվի առնելով նաև, որ հարուցվել է քրեական գործ և տեղի է ունենում իրավական գործընթաց` մինչ դրանց ավարտը մանրամասներ չենք կարող հրապարակել:

Հայտնում ենք նաև, որ ինքնաթիռի տեխնիկական վիճակի հետ կապված որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, և մամուլում տարածված լուրերը, թե ինքնաթիռը

ապամոնտաժվել է, չեն համապատասխանում իրականությանը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ