![]()
Հայկ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Թուրքիայի և Ադրբեջանի կողմից վերջին օրերին հնչող հայատյաց հայտարարությունները բացի այն, որ սինխրոնացված են մեր ներքին թշնամիների գործողությունների հետ և միտված են Հայաստանի ներսում ցնցումներ առաջացնելուն, ունեն նաև այլ նպատակներ՝ ներքին լսարանին շեղել ահռելի կորուստների քանակից և զինված ռուսների ներկայությունից Ադրբեջանի «տարածքում»։
Ադրբեջանի նախագահի լկտի պահվածքը, իբր տարած «հաղթանակի» հետևանքն է։ Դպրոցական չարաճիճիի պես վերջինս մեծ եղբոր հետևում թաքնված իր պահվածքով փորձում է պրովոկացիայի ենթարկել մեզ։
Վստահ եմ, որ Հայաստանում սպասվելիք արտահերթ ընտրությունների քարոզչական շրջանում Ալիևը փորձելու է սատարել իր թալանչի նախկին գործընկերներին մի պարզ պատճառով՝ Քանի որ գործնականում տեսել է, ինչ բանակ է եղել մինչև 2018 թվականը, իսկ հիմա՝ 2018 թվականից ի վեր Հայաստանի շեշտակի հզորացած և չթալանված բանակը։ Իսկ արդյո՞ք Ալիևը չի ցանկանում, որ Հայաստանի բանակը թալանվի, բյուջեն էլ վատնվի կազինոներու՞մ։ Իհարկե դա իր մեծագույն ցանկությունն է՝ տեսնել Հայաստանը կորումպացված և թալանվող։
Կարծում եմ Ադրբեջանի նախագահը անուղղակի օգնելու է ներքին թշնամիներին իշխանություն վերցնել։ Որպես վարկած՝ դա արվելու է Շուշիի, Հադրութի, գերիների վերադարձի թեմաների շահարկմամբ։
Վերլուծելով հասկանում ես, որ պատերազմի գլխավոր պատճառներից մեկն այն էր, որ Ալիևը հասկանում էր ինչպիսի ինտենսիվությամբ է Հայաստանը վերականգնում թերևս 2004 թվականին խախտված ռազմական բալանսը և արդեն անհնարին էր դառնում ոսոխի՝ պատերազմով Արցախի հարցը լուծելու հանցավոր ծրագիրը։ Գիտակցելով, որ Հայաստանը վերջին 2.5 տարում մեծ ներդրումներ է արել բանակաշինության գործում և գործնականում արդեն իսկ չկա հնարավորություն ինքնուրույն պատերազմելու, Ալիևը օգտվեց ստեղծված աշխարհաքաղաքակ ճգնաժամից և դաշինք կազմելով Թուրքիայի, Պակիստանի, ահաբեկիչների և մասնակի Իսրայելի հետ, գնաց պատերազմի «Կամ հիմա կամ երբեք» կարգախոսով։
Իսկ ի՞նչ պետք է անենք մենք հիմա՛, ստեղծված այս իրավիճակում՝
Նախ և առաջ հիմա ունենք բավականին ժամանակ և պետք է ճիշտ այն օգտագործենք՝
Անհրաժեշտ է կենտրոնացնել ռեսուրսը ռազմաարդյունավերության վրա։ Ստեղծել միջազգային դաշինքներ ընդդեմ ռազմատենչ ահաբեկիչների։
Լուծել առաջացած ներքին ճգնաժամը։ Համախմբվել և խոսքից անցնել գործի։
Ետ վերցնելով թալանվածը ներդնել բանակաշինության մեջ։
Սակայն, մինչ դեռ կկայանա մեր ռազմաարդյունաբերությունը և հավուր պատշաճի կկարողանանք ժամանակակից զինտեխնիկայով համալրել մեր ապագա պրոֆեսիոնալ բանակը, մեզ անհրաժեշտ է ապաշրջափակվել, ստեղծել տնտեսական զարգացման երակները և համբերատար ժպտալ բոլորին։ Մինչև կկայացնենք մեր ծրագրերը։
Յուրաքանչյուր Հայ գիտի ո՞վ է իր թշնամին, իր ամեն բջիջով է դա զգում։ Բայց դրա մասին խոսել պետք չէ, համբերատար մեր գործը պիտի անենք։ Հանուն Մեր Ժողովրդի, Հանուն Մեր Եռաբլուրի, Հանուն Մեր Ապագա Սերնդի և Հանուն Մեր Պետության Ինքնիշխանության։
«Ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի։»
![]()