![]()
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը այսօր անդրադառնալով Բաքվում բացված հայկական ռազմավարը ներկայանցնող պուրակին, նշեց, որ Արցախյան պատերազմից հետո էլ Բաքվում բացվեց շեհիդների պուրակը:
«Որտեղ թաղված էին շեհիդները, հիմնականում հայերի կոտարածներին մասնակցած ադրբեջանցի ջարդարարները, և Առաջին պատերազմի ընթացքում զոհված ադրբեջանցիները: Սակայն այս անգամ պուրակում ցուցադրելով հայկական ռազմատեխնիկան, մեր ԶՈՒ ծառայողների մանեկենների զուգակցությամբ, Ալիևը պետական մակարդակով հովանավորում է հայատյացությունը, և բացահայտ թշնամանք է քարոզում, ինչը խստագույնս դատապարտվում է և՛ մեր, և՛ միջազգային հանրության կողմից»:
Քոչարյանի խոսքով Ալիևն իր ժողովրդի մեջ ներշնչում է սին մեծամտություն. «Սրանք են իրենց հաղթանակի մսխման առաջին քայլերը: Այդ անհեթեթ պուրակի բացմամբ, Ալիևն ապահովեց իրենց ապագա պարտության հեռանկարը»:
Պատգամավորի կարծիքով մենք չպետք է խուսափենք մեր պատրությունն ընդունելուց. «Պետք է վեր հանենք դրա պատճառները, և առանց քաղաքական երանգ տալու լուծենք հետպատերազմյան շրջանում մեր երկրի համար առաջնահերթություն դարձած խնդիրները»:
Անդրանիկ Քոչարյանը հավալեց, որ վերջին շրջանում գերիների հարցը շահարկվում է քաղաքական նպատակներով. «Որը նպատակ ունի ապակողմնորոշել հանրությանը և արհեստական լարվածություն ստեղծել պետության ներսում: Եվ նմանատիպ թեմաներն անտեղի քննարկման առարկա դարձնելը ոչ միայն չի օգնում գերիների վերադարձին, այլ խանգարում է»:
![]()