![]()
Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրի վարչական ղեկավար Վ. Թամրազյանի և Դիլիջան ՃՇՇ-ի համատեղ ջանքերով Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհն ամբողջությամբ մաքրվեց:
Այս մասին տեղեկանում ենք Դիլիջանի համայնքապետարանի Ֆեյսբուքի էջից:
Հաղարծին վանական համալիրը տեղակայված է Տավուշի մարզում, Դիլիջան քաղաքից մոտ 18 կմ հեռավորության վրա։
Մի գեղեցիկ ավանդություն կա հյուսված վանքի անվան ծագումնաբանության հետ կապված, ըստ որի վանքի բացման և օծման արարողությունների ժամանակ մի արծիվ էր ճախրում գլխավոր եկեղեցու գմբեթի վերևում, ինչն էլ առիթ հանդիսացավ անվանել սրբատեղին խաղացող (կամ ճախրող) արծվի վանք («հաղ» նշանակում է «խաղ»): Այտեղից ել առաջացել է Հաղարծին բառը։
![]()
![]()
![]()