![]()
«Հազար ու մի հարց» հաղորդման հյուրն այս անգամ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է։
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը 2008 թվականի մարտի 1-ից զբաղվել է հրապարակային, հասարակական և քաղաքական գործունեությամբ։ Հանդես է եկել մի շարք հրապարակումներով։ 2018 թվականի մայիսի 16-ից ԱԺ պատգամավոր է։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երևան քաղաքի Կենտրոն, Նորք–Մարաշ, Էրեբունի Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 21 949 ձայն։
2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։
2019 թվականի հունվարի 15-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նիստի ժամանակ ընտրվել է ՀՀ ԱԺ փոխնախագահ։
![]()