Ռոբերտ Քոչարյանը ներկա չէ դատական նիստին․ բժշկական ցուցումով նա կորոնավիրուսի թեստ է հանձնել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ելնելով իր մոտ առկա սիմպտոմատիկայից, բժշկի ցուցումով հանձնել է քովիդ-19-ի թեստ։ Այս մասին դատական նիստի ժամանակ հայտնել է նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպք է եղել Քոչարյանի մերձավոր շրջապատում։ Թե կոնկրետ ում մասին է խոսքը, Ալումյանը չտեղեկացրեց՝ խնդրելով, որ այդ մասը քննարկվի դռնփակ ռեժիմով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ