![]()
Սանկտ Պետերբուրգի ոստիկանությունը 20 հոգու է բերման ենթարկել Money Honey գիշերային ակումբի մերձակայքում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքից հետո: Վիճաբանության ընթացքում, որը, ըստ ՆԳՆ-ի, եղել է կնոջ պատճառով, մի քանի հոգի դանակահարվել են․ նրանց տեղափոխել են հիվանդանոց:
Ներքին գործերի նախարարությունում պարզաբանել են, որ դեպքի փաստի առթիվ ստուգումներ են իրականացվում, իսկ քրեական գործ հարուցելու հարցը որոշվում է:
![]()